Home / Մարզեր / Արմավիրում անչափահաս երեխաների մայրը կախվել է․ «ՀԺ»

Արմավիրում անչափահաս երեխաների մայրը կախվել է․ «ՀԺ»

Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում երեկ ինքնասպանություն գործած կինն՝ Աննան, ունի երկու անչափահաս երեխա՝ 5-ամյա որդի և 10 ամսական դուստր, ամուսինը պայմանագրային զինծառայող է: Այս մասին գրում է «ՀԺ»-ն։

Թերթը խոսել է գյուղապետ Արթուր Ավետիսյանի հետ, որի խոսքով մորը կախված վիճակում հայտնաբերել է նրա 5-ամյա որդին․ «Երեխան հասկացել է, թե դա ինչ է նշանակում, վազել, հայտնել է հարևանին` ասելով, որ մայրն օդի մեջ է»:

Հարևանները կնոջը գտել են տան բակում` դարպասների ետևում` խողովակից կախված, իսկ նրա կողքին` գետնի վրա, խաղալիս է եղել փոքրիկ աղջիկը:

Աննայի մոտ որևէ գրություն չի հայտնաբերվել, հարևանների տեղեկություններով էլ՝ ընդգծված որևէ խնդիր չի ունեցել ընտանիքը, ինչը կարող էր կատարվածի պատճառ դառնալ։

Գյուղապետի խոսքով՝ ամուսիններն ապրել են սոցիալապես ապահովված պայմաններում:

«Սպանության վարկածը նույնպես գյուղում չի քննարկվում: Կնոջ վրա բռնության հետքեր չեն եղել», -գրում է թերթը՝ հիշեցնելով, որ մայիսի 30-ին մեկ այլ երիտասարդ կին փորձել էր ինքնասպան լինել Երևանում: Նա ցանկացել էր մեկ տարեկան իր երեխայի հետ ցած նետվել Դավթաշենի կամրջից, ինչը կանխվել է հերթապահություն իրականացնող ոստիկանների կողմից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում