Ռուսաստանում Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքի մոտակայքում հուլիսի 11-ին՝ ժամը 14.15-ին, շրջվել է Երևան-Անապա միկրոավտոբուսը։ Վթարի հետևանքով չկան զոհեր, կա 3 տուժած։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Միկրոավտոբուսում եղել է Հայաստանի 7 քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, հոսպիտալացվել են Նևիննոմիսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը:
Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: