«Ժամեր առաջ Ստամբուլում ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել։ ՀԳ․ տարոսը Բաքվին», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ տեղադրելով ջրի մեջ հայտնված մարդկանց լուսանկարներ։
Նրա հրապարակումը 1 ժամվա ընթացքում հավանել է 1700-ից ավել օգտատեր։
Մեկնաբանություններից մի քանիսը․
֊ Տեսագրություն դրեք նայենք, հովանանք…
– Մի քիչ շատ նկարներ դիր էլի…
֊ Օխա՜՜՜յ, բարաքյաթով լինի
֊ Մնաց՝ կոտորվեն, ուրախանանք …
֊ Գագ Սկազալ Գագ Սդելալ:)))
֊ Սուրենյան ջան, դորոգոյ, Ստամբուլի ջրհեղեղները երբեք «ուժեղ» չեն լինում … ինկատի ունեմ միշտ էլ քիչ են լինելու …
Նշենք, որ այսօր առավոտվանից ուժեղ անձրևի պատճառով Ստամբուլում ջրհեղեղ է սկսել, որի հետևանքով կաթվածահար է եղել քաղաքի մի հատվածի երթևեկությունը, ջրի տակ են անցել մետրոյի մի քանի կայարաններ։ Օդերևութաբանները նշում են, որ նման եղնակային ֆոնը կպահպանվի առաջիկա օրերի և հնարավոր է ավելի ուժեղանա։