ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է ֆինանսական օգնություն ցուցաբերել բանակում 2009 թվականին հիվանդացած և գրեթե կուրացած 26-ամյա Ռազմիկ Յոլչյանին։
«Քանի որ Ձեզ մոտ առկա հիվանդությունը Դուք չեք ստացել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում ստանալու հետևանքով՝ չեք օգտվում պետական բյուջեի միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժման իրավունքից», -օրենքի համապատասխան կետին հղում անելով՝ նշել է ՊՆ-ն։
Իր դիմումում երիտասարդը խնդրել էր նաև հանդիպում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ՝ խնդիրն անձամբ ներկայացնելու համար: Սակայն այդպես էլ հանդիպման թույլտվություն չի ստացել։
Մինչև զորակոչվելը և զորակոչի ընթացքում, Յոլչյանի խոսքով, ինքն առողջական խնդիրներ չի ունեցել։ Գորիսի զորամասում ծառայությունից 3 ամիս անց հիվանդացել է ջրծաղիկով, բուժում ստացել։ Ամիսներ անց երիտասարդի ձախ աչքը սկսվել է բորբոքվել, տեսողությունը գնալով վատացել է և նա 4 ամիս շուտ է զորացրվել։ Այժմ Ռազմիկի մեկ աչքը ամբողջությամբ կուրացած է, իսկ մյուս աչքի տեսողությունը 2 տոկոս է։ Աչքերի մի քանի վիրահատություններից հետո անգամ տեսողությունը շարունակում է վատանալ։ Հայաստանյան բժիշկները խորհուրդ են տալիս բուժման համար մեկնել արտասահման, քանի որ շուտափույթ որևէ քայլ չձեռնարկելու դեպքում երիտասարդին կուրացում է սպասում։
Ավելի մանրամասն՝ այստեղ։
Ռազմիկ Յոլչյանի հաշվեհամարը․