2004 թվականից Արագածոտնի մարզպետարանը խոստանում է, որ կվերակառուցի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի գերծանրաբեռնված և վթարային շենքը։ Ուսուցիչները մի քանի անգամ «նախազգուշական» գործադուլներ են արել՝ վերանորոգում պահանջելով։
Սեպտեմբերի 14-ին ուսուցիչները հայտարարություն են տարածել՝ 10 օր ժամանակ տալով պետական մարմիններին։ Ոչինչ չանելու դեպքում՝ անժամկետ գործադուլ են սկսելու։ Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Տաթև Սարգսյանը Epress.am֊ին պատմել է, որ տարիների ընթացքում ոչ միայն շենքն է՛լ ավելի է քանդվում, այլև երեխաներն են շատացել։ «Երբ ստեղծեցին ավագ դպրոցի գաղափարը, մեզնից մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվող դպրոցը դարձավ «ավագ», այդ դպրոցի կրտսեր սաները տեխափոխվեցին մեզ մոտ։ Մեր դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար, բայց այժմ ունի 601 աշխակերտ։ Երեխաները ընդմիջումներին հերթ են կանգում զուգարան գնալու համար։ Չունենք համապատասխան պայմաններ, որոնք պահանջվում են 21-րդ դարի կրթության որակի համար», ֊ պատմել է ուսուցչուհին։
Սարգսյանը նշում է, որ փորձել են դիմել Կրթության և Գիտության նախարարություն և ՀՀ նախագահին․ «Նամակները «մակագրվում են» մարզպետարանին, ու մակագրված հետ են գալիս»։