Բաքվում ոստիկանության ուժերը զանգվածաբար կալանավորում են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Խոսքը ավելի քան 100 մարդկանց մասին է, հայտնում է Oxu.Az-ը
Ձերբակալություններն իրականացվել են մայրաքաղաքի բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո։ Նրանք գանգատվել են Բաքվի կենտրոնում «հասարակական կարգի խախտումից»։
Վերջին տարիներին, գրում է կայքը, մարմնավաճառությամբ զբաղվող սեռական փոքրամասնությունները երեկոյան ժամերին կանոնավոր կերպով հայտնվում են քաղաքի կենտրոնում։