հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Չինովնիկների խոստումից հետո Աշտարակի դպրոցում դադարեցրել են դասադուլը

Չինովնիկների խոստումից հետո Աշտարակի դպրոցում դադարեցրել են դասադուլը

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցը մեկօրյա դասադուլից հետո պայմանականորեն վերսկսել է դասերը։ Արագածոտնի մարզի բարձրաստիճան չինովնիկները կրկին լավատեսական խոստումներ են տվել տնօրինությանը և ծնողկոմիտեին։

Սեպտեմբերի 26-ի առավոտվանից Աշտարակ քաղաքի հիմնական դպրոցի ծնողական կոմիտեն և մանկավարժական անձնակազմը դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով հիմնանորոգել 60 և ավել տարի առաջ կառուցված դպրոցը։ 200 հոգու համար նախատեսված վթարային դպրոց հաճախում են 602 աշակերտներ։

Epress.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Գրիշա Գևորգյանը նշել է, որ այսօր՝ քիչ առաջ, դպրոց են ժամանել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն ու քննարկել դպրոցի հարցը։ Որոշվել է հանրակրթարանի հիմնանորոգումը սկսել 3 օրից կամ ամենաուշը՝ հունվարին։ Չնայած ժամկետների վերաբերյալ ոչ կոնկրետ պայմանավորվածությանը, դպրոցի տնօրենը վստահեցրել է, որ ամեն ինչ «դինամիկ շարժման մեջ է» և դպրոցի հարցը լուծվելու է։

Նշենք, որ երեկ մեզ հետ զրույցում դպրոցի ուսուցիչներն ասել էին, որ իրենք տարիներ շարունակ դպրոցի հիմնանորոգման համար դիմել են պատկան մարմիններին, սակայն ապարդյուն։