Երևանի Մյասնիկյան պողոտայի առաջնամասում՝ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում, այսօր՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:34-ին, թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին։ Նախնական տվյալներով՝ կա 7 տուժած: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Լուսանկարը՝ Armtimes.com-ի
Տրոլեյբուսը, որի ղեկին եղել է 56-ամյա վարորդ Թ․Ս․-ն, բախվել է 30-ամյա Ա. Գ.-ի «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային։
«Տրոլեյբուսի 11 ուղևորից 3-ին փրկարարները պատգարակով տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, 4-ը հոսպիտալացվել է տեղի ուժերով, մեկը հրաժարվել է առաջին բուժօգնությունից, ում տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, իսկ 3-ը մինչ փրկարարների վայր հասնելը տեղափոխվել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ», – հայտնում է նախարարությունը: