Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներն այսօր երթով եկել են Ազգային ժողովի շենքի մոտ՝ փորձելով կանխել տարկետումը վերացնող նոր օրենսդրական փոփոխությունների օրինագծի վավերացումը։ Խորհրդարանը վաղը օրինագիծը քվեարկելու է երկրորդ ընթերցմամբ, և ՀՀԿ-ական մեծամասնությունը չի պատրաստվում ընդառաջել ուսանողներին, չնայած նրանցից 5-ն այսօր այսօր Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկում անժամկետ հացադուլ են սկսել։
ԱԺ շենքի մոտ ուսանողներին հանդիպել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը. «Երիտասարդները անկախատեսելի են։ Էն ինչ-որ ուսանողությունն անում է, համարում եմ ճիշտ: Ես հակված չեմ քննադատելու էն մարդկանց, ովքեր սեփական առողջությունը վտանգի տակ դնելով քայլերի են գնում։ Որպես մարդ, ես իհարկե կոչ եմ անում հացադուլից դուրս գալու, որովհետև համարում եմ, որ եթե հացադուլ անելով այդ խնդիրը լուծվեր, ես էլ հացադուլ կանեի։ Բայց Հանրապետական մեծամասնությունը տենց բաների չի նայում, այլ հարթության մեջ է խնդիրները դնում՝ մի կողմ դրված, ինչքան էլ առաջարկվում է մոտեցումներ…
Բայց չեմ բացառում, որ ուսանողները կարող են այնպիսի քայլեր անել, որ նույն Հանրապետականը ստիպված լինի նահանջելու», – ասել է Արամ Սարգսյանը։
Սարգսյանի խոսքը՝ տեսանյութում.