Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է «Գիրչի» կուսակցության հայցն ու վերացրել քրեական հետապնդումը մարիխուանայի օգտագործման համար։ Վրաստանի Քրեական օրենսգրքի համաձայն, մարիխուանայի վերաօգտագործումը քրեական հանցագործություն է, որը չի ենթադրվում ազատազրկում:
Ըստ դատարանի որոշման՝ կանեփի ու մարիխուանայի օգտագործումը այլևս համարվի քրեական հանցագործություն և չի ենթադրի պատասխանատվություն «թմրամիջոցների անօրինական արտադրության, օգտագործման, անձնական օգտոգարծման նպատակով փոքր չափսերով պահման» վերաբերյալ հոդվածի հատկանիշներով, քանի որ այն չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին, ըստ որի «յուրաքանչյուր ոք ունի իր անձի ազատ զարգացման իրավունք»:
Սահմանադրական դատարանի վճռի մեջ ասված է, որ «Մարդու՝ սեփական հանգստի ձևի ընտրության ու համապատասխան գործողությունների իրականացման իրավունքը, այդ թվում՝ մարիխուանա օգտագործելը, պաշտպանված է անձի ինքնավարությամբ»:
Վրաստանի խորհրդարանի դեմ դատարան հայց էր ներկայացրել «Գիրչի» կուսակցության անդամ Գիվի Շանիձեն։ Ըստ նրա՝ մարիխուանայի օգտագործումը կարող է տեղի ունենալ թե բժշկական, թե զվարճանչի նպատակներով․ կարևորն այն է, որ մարդն ունի իրավունք ինքնուրույն ընտրելու իր համար հնգստի ու լիցքաթափման հարմար ձևը։
Դատարանը համարել է, որ պատասխանող կողմին չի հաջողվել ներկայացնել գիտական հետազոտությունների կամ կենսափորձի վրա հիմնված ապացույներ, որոնք կհաստատեին, որ մարիխուանայի ազդեցությունը կամ աբստինենցիայի վիճակը առաջացնումեն հանցանքի կատարման կամ հանրային կարգի խախտման սպառնալիք։
Դատարանը նաև նշել է, որ պատասխանողը չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ մարիխուանան իր կենսաբանական կամ քիմիական հատկություննեով առաջացնում է այլ թմրամիջոցների օգտագործման անհրաժեշտություն։
«Գիրչի» կուսակցության համաձայն, Սահմանադրական դատարանը «պատմական» վճիռ է կայացրել․ «Այսօր մենք ստացանք ավելի շատ ազատություն։ Այսուհետ, կանեփ ծխելը Վրաստանում այլևս հանցանք չի համարվի։ Շնորհավորում եմ»,֊ ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության անդամ Նիկա Կավտարաձեն։
Նշենք, որ ըստ գործող օրենսդրության, 70 գրամից ավել մարիխուանայի պահումը դեռևս ենթադրում է պատիժ ազատազրկման ձևով։