հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / Հայաստանում մոտ 900 հազար մարդ աղքատ է․ պաշտոնական տվյալներ

Հայաստանում մոտ 900 հազար մարդ աղքատ է․ պաշտոնական տվյալներ

2016 թվականի դրությամբ Հայաստանում ապրում էր 880 հազար աղքատ մարդ, որը կազմում է բնակչության 29.4%-ը։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության դեկտեմբերի 5-ի հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի մեջ։

Նախորդ տարի երկրի բնակչության 1.8 տոկոսը՝ 54 հազար մարդ, ծայրահեղ աղքատ է եղել, 8 տոկոսը կամ 295 հազարը՝ շատ աղքատ:

2016 թվականին աղքատության վերին, ստորին և պարենային գիծը՝ ըստ սպառման, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով մեկ ամսվա համար եղել է համապատասխանաբար 40 867 դրամ (կամ 85.1 ԱՄՆ դոլար), 33 418 դրամ (կամ 69.5 ԱՄՆ դոլար) և 23 313 դրամ (կամ 48.5 ԱՄՆ դոլար):

Համաձայն ԱՎԾ-ի տվյալների, բնակչությամբ ամենաաղքատ մարզը Շիրակն է, որի 45.5 տոկոսն աղքատ է։ Երկրորդ հորիզոնականում Լոռու մարզն է՝ 35.8 տոկոսով։ Ամենացածր ցուցանիշն Արագածոտնի մարզում է, որտեղ աղքատ է բնակչության 15.7 տոկոսը։

Երևանում աղքատության մակարդակը կազմել է 24.9%, և դա 1.3 անգամ ավելի ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում:

Զեկույցում նկարագրված է Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը, որն, ըստ պետական վիճակագիրների, ազդել է նաև տնտեսական ակտիվության, եկամուտների և սպառման վրա: