Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող, կոչումով եֆրեյտոր 25-ամյա Պավել Պետուխովի կինը՝ 24-ամյա Քրիստինա Գոբեչկինան, «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ դեկտեմբերի 13-ին տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։
Վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ամուսնու կողմից տանը վիճաբանության ժամանակ հրելու, վայր ընկնելու, գլուխը հատակին հարվածելու հետևանքով։