Home / Բանտ / Սմբատ Բարսեղյանը 26 օր է հացադուլի մեջ է

Սմբատ Բարսեղյանը 26 օր է հացադուլի մեջ է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը շարունակում է նախորդ տարվա դեկտեմբերի 21-ից սկսած հացադուլը։ Epress.am֊ի հետ զրույցում Սմբատ Բարսեղյանի քույրը՝ Լուսինե Բարսեղյանն ասել է, որ նրա առողջության վերաբերյալ իրենք տեղեկություններ են ստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Ժամանակ առ ժամանակ զանգահարում ենք, բայց որ առողջական վիճակի մասին որևէ կոնկրետ բան են ասում, չէ, սխալ կլինի նման բան ասել։ Ինչպես Արմեն Բիլյանի դեպքում, նույնը Սմբատի դեպքում ընդամենը ճնշման մասին տեղեկություններ են հայտնում», ֊ ասել է Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ են հայտարարել և պահանջում են իրենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Հունվարի 12֊ին 25 օր տևած հացադուլից հետո Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։