Հունվարի 18-ին՝ 09:28-ին, Սիսիան-Շաքի ճանապարհին բախվել են զինվորներ տեղափոխող «ԶԻԼ-131» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենանները, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Վթարի հետևանքով մահացել են «07»-ում գտնվող հայր և որդի Արշակ ու Մարտիկ Հովհաննիսյանը, իսկ մյուս ուղևորը՝ էլմիրա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։
«Զինվորները չեն տուժել, նրանք մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվում են զորամաս», -հայտնում է Shamshyan.com-ը։