հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / «Կփրթեմ վեննեքս, բայց չեմ ծառայի»․ նորակոչիկը պատուհանից ցած է նետվել․ Armlur.am

«Կփրթեմ վեննեքս, բայց չեմ ծառայի»․ նորակոչիկը պատուհանից ցած է նետվել․ Armlur.am

Հունվարի 20-ին Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանը, ով ծանր մարնմական վնասվածքներ է ստացել` զորամասում իրեն պատուհանից նետելու հետևանքով։ Armlur.am֊ը հայտնում է, որ ինքնավնասման պատճառը եղել է այն, որ հունվարի 12֊ին զորակոչված Հովհաննիսյանը չի ցանկացել ծառայել բանակում։

«ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զինվորը մինչ լուսամուտից ցած նետվելու դեպքը, հայտարարել է. «Կփրթեմ վեննեքս, բայց չեմ ծառայի»։ Մեզ հասած լուրերի համաձայն` նորակոչիկը զորակոչվել է բանակ հունվարի 12-ին և արդեն 8 օր էր, ինչ ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Ծառայության առաջին իսկ օրվանից սկսած նա հայտարարել է, որ չի ցանկանում ծառայել: Նրա հետ աշխատել են ՊԲ իրավաբաններն ու հոգեբանները: Ծնողներին են կանչել, սակայն մինչև ծնողների գալը, նորակոչիկը ցած է նետվել լուսամուտից»,֊ գրում է աղբյուրը։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեպքի մասին չի մանրամասնել, սակայն հաստատել է, որ նորակոչիկը ինքնախեղման է գնացել։