Ալավերդու բնակիչ Միքայել Դավթյանին պատկանող 4500 քառակուսի մակերեսով այգու 550 քառակուսին ճանաչվել է գերակա հանրային շահ, սակայն նրան այդ մասին տեղյակ են պահել միայն որոշումն ընդունելուց հետո:
«Արդեն սկսել են չափագրման աշխատանքները: Բայց մեզ ոչինչ չեն ասում: Չեն գալիս ասում, որ այ էսքանն ենք կտրելու: Մեկը մեկից է իմանում», – այս մասին «Անկյուն +3» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում պատմել է Դավթյանը:
Նա տեղեկություն չունի, թե գերակա հանրային շահ ճանաչված իր հողամասը երբ է անհրաժեշտ լինելու շինարարներին:
Այգու սեփականատերը տեղեկատվական նամակ միայն վերջերս է ստացել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմկերպություն» ՊՈԱԿ-ից, չնայած որ ճանապարհի չափագրման աշխատանքները սկսվել են:
Գարնանից առաջ այգեգործն արդեն սկսում է այգում աշխատանքները, իսկ այս տարի անորոշության մեջ է՝ չգիտի սկսել գործը, թե ոչ:
«Բացի դրանից՝ եթե այգուց պետք է ծառեր հատվեն, դա պետք է արվի հիմա, այլ ոչ թե երբ ծառերը կծաղկեն», -ասել է Դավթյանը:
Առավել մանրամասն՝ Անկյուն+3-ի տեսանյութում: