Երևանում հունվարի 28-ին` Բանակի օրը, անանուն ակցիա է տեղի ունեցել, որի նախաձեռնողները զինվորական ծառայության վերաբերյալ մի շարք հարցադրումներով են հանդես եկել: Հարցերը փակցվել էին մայրաքաղաքի կենտրոնի ստորգետնյա անցումներից մեկում: Ըստ տարածվող նյութերի՝ դա Բաղրամյան փողոցի անցումն է:
Հարցերին մեջբերում է նախորդում՝ «Ազգ-բանակ» կոնցեպտի ջատագով Վիգեն Սարգսյանի՝ Պաշտպանության նախարարության 2016 թվականի կոլեգիայի նիստի ելույթից.
«Եվ մենք, երազածը ստացած մանուկի ոգևորությամբ, նետվեցինք առաջ` չնկատելով մեր երեսին փչող սառը քամու ուժգնությունը»։
Ինչի՞ց ենք խուսափում, երբ խուսափում ենք բանակից։
Ինչպե՞ս է պետք խոսել բանակի մասին
Ինչքա՞ն փող ես տվել, որ տղեդ բանակ չգնա
Քեզ բանակում քանի՞ անգամ են ծեծել
Բանակից հետո ինչքա՞ն փող ես ծախսել ատամնաբուժարաններում
Ձեր գնդում ինքնասպանության դեպք եղե՞լ ա
Քո չաստում քանի՞ յախշի կար
Քանի՞ հոգու ես պատմել, որ «վատ ես ծառայել»
Ձեր մոտ է՞լ էին սաղ ոջիլ ընկնում
Զինվորիդ քանի՞ անգամ ես տուլիկ ուղարկել
Ծառայությունից առաջ տե՞նց էիր պատկերացնում բանակը
Տագնապի ժամանակ մտածո՞ւմ էիր, որ եթե զոհվես, ազգը քեզ չի մոռանա
Բանակը դզո՞ւմ էր
Բանակում դու ասո՞ղ էիր, թե՞ լսող
Չաստի քահանայի հետ կիսվո՞ւմ էիր
Ուրիշ գործ լիներ, պայմանագրային կդառնայի՞ր
Ավելի շատ ծեծե՞լ ես, թե՞ ծեծ կերել
Չաստ նայողի գործառույթը ո՞րն ա
Բանակում տղամարդ դառա՞ր
Պոստերում հեչ զակայֆ կրակե՞լ ես
Ազգն ես շատ սիրո՞ւմ, թե՞ բանակը
Եթե վայենի բիլետդ զուգարանում ընկնի, կբարձրացնե՞ս
Տնեցիքին հաճա՞խ էիր զանգում
Որ հարցնում էին «ո՞նց ես», ասո՞ւմ էիր «նորմալ»
Նորմա՞լ էիր
Որ հոսպիտալ ընկար, ինչքա՞ն փող տվեցիք
Պոստում թուրքի՞ց էիր շատ վախենում, թե՞ կոմբատից
Հոգեբուժարանո՞վ ես ազատվել
Ձեր կամանդիրն է՞լ օբյեկտ ուներ։
Բանակում «Բանակում» սերիալի պե՞ս էր
Բանակից հետո քանի՞ ամիս տեղդ չէիր գտնում
Մի հատ էլ կծառայե՞իր