Home / Բանակ / Սահմանին զինծառայող է զոհվել․ տարվա սկզբից մահվան 6-րդ դեպքը

Սահմանին զինծառայող է զոհվել․ տարվա սկզբից մահվան 6-րդ դեպքը

Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։

Համաձայն safesoldiers.am կայքի տվյալների, 2018-ի ընթացքում զինված ուժերում սա մահվան 6-րդ դեպքն է և երկրոդը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։