«Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է դատավոր Արթուր Օհանյանը։ Դատավորն ընթերցել է Հայկ Կյուրեղյանի դատարանին ուղղված դիմումը․ «Ունեմ թուլություն, ջերմություն, վատառողջ եմ։ Այդ իսկ պատճառով ի վիճակի չեմ մասնակցել դատական պրոցեսին»։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ի կողմից դատարանին տեղեկանք է ներկայացվել, համաձայն որի Կյուրեղյանի մոտ ախտորոշվել է «ձախակողմյան բրոնխով պնեվմոնիա» (թոքաբորբ)։
Այսօրվա դատական նիստը հետաձգվել է։