ՀՀ ՊՆ N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձինք մեղադրվում են 2015-2017 թվականների ընթացքում շուրջ 40 միլիոն դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցների և սարքավորումների հափշտակության մեջ։ ՀՀ դատախազությունը հայտնում է, որ Լ․Ա֊ն և մյուսները հափշտակությունն իրականացրել են՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով ելքի ապրանքագրերում։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քր․օր֊ի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ) և 314 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք)։
Լ. Ա.-ն ձերբակալվել է, գործում ներգրավված մյուս անձանց շրջանակը պազրվում է, նշված է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ։