Նախորդ դարի 20-ականներին խորհրդահայ մամուլում մարտի 8֊ին նվիրված հատուկ համարներում հրապարակված հոդվածների ժողովածուն այսօր՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ներկայացվեց Երևանի Մարտի 8֊ի փողոցում։
Գրքույկում ներկայացված են 7 հոդվածներ, որոնց հեղինակներից շատերը ժամանակին ներկայացել են ծածկանուններով (Ե․ Սուրէն, Ֆլորա, Սերիկ /Սիրուհի Դավթյան/, Նորայր /Հայկ Հովակիմյան/, Զապել Եսայան, Անուշ /Արշանուշ Փորսուղյան/)։
Ժողովածուի հեղինակ արվեստաբան Իրինա Շախնազարյանի խոսքով՝ այսօրվա կանանց խնդիրներով մտահոգվողները կնոջ ազատագրման խորհրդային նախագիծը չեն դիտարկում և ներկայացվող ժողովածուն երկխոսության փորձ է․ «Խոսակցություն լինի այն հեղինակների հետ, ովքեր 100 տարի առաջ գրեթե նույնական խնդիրներ ունեին, ինչ մենք բայց գործնականում մոռացված են և այդ հոդվածագիրների անուններրը մենք անգամ չունենք»։