Home / Բանակ / Աշխարհում ավելի շատ զենք են վաճառում․ ներմուծման ծավալով՝ Հայաստանը 71-րդն է

Աշխարհում ավելի շատ զենք են վաճառում․ ներմուծման ծավալով՝ Հայաստանը 71-րդն է

Հայաստանը 2013-2017 թթ․-ին 140 միլիոն դոլարի սովորական սպառազինություն է ներմուծել, որից 110 միլիոն դոլարը ծախսվել է 2016 թվականին։ Այս մասին վկայում են Ստոկհոլմի Խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) ուսումնասիրության տվյալները։ Այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է 71-րդ տեղում։ Սպառազինությունը գրեթե ամբողջությամբ Հայաստանը ներմուծել է Ռուսաստանից։

Նույն ժամանակահատվածում Ադրբեջանը սպառազինության ներմուծման համար ծախսել է 1,9 միլիարդ դոլար՝ զբաղեցնելով 23-րդ տեղում։ Ադրբեջանի սպառազինության 65 %-ը եկել է Ռուսաստանից, 29 %-ը՝ Իսրայելից, 2,5 %-ը՝ Թուրքիայից, մնացածը՝ այլ երկրներից։

Ինչպես վկայում է ուսումնասիրությունը, ընդհանուր առմամբ, վերջին տարիների ընթացքում աշխարհում ավելի շատ զենք են սկսել վաճառել։

2008-2012 թթ․-ի համեմատ՝ 2013-2017 թվականներին սովորական սպառազինության հիմնական տեսակների միջազգային մատակարարումներն աճել են 10 %-ով։

Սպառազինության վաճառքի 74 %-ը 2013-2017 թթ-ին բաժին է ընկել 5 երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան։

Սպառազինության վաճառքի 34 %-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, որը համաշխարհային առաջատար է։ ԱՄՆ-ը զենք է վաճառել աշխարհի 98 պետությունների։

Ռուսաստանը 22%-ով 2-րդն է։