Այսօր 08։00-ին Ադրբեջանում բացվել են ընտրական տեղամասերը, այնտեղ արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ֊ները, նախագահի 8 թեկնածուներից մեկը՝ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիևը քվեարկել է իր մրցակից՝ գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին։ Այդ մասին մամուլին ասել է ինքը՝ Հաջիևը։
Նա նաև ընդգծել է, որ իրեն գոհացնում է ընտրողների ակտիվությունը։
Ընտրությունները բոյկոտում են ընդդիմադիր ուժերը՝ «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը», «Ազգային ճակատի կուսակցությունը» և «Մուսավաթ» կուսակցությունը։
Քվեարկությունն ավարտվելու է 19։00-ին։ Համաձայն Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քվերակության իրավուն ունեն 5 միլիոն 314 հազար 365 քաղաքացի։