հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Բացառել երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերը․ կոչ ԿԳՆ֊ին ու ոստիկանությանը

Բացառել երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերը․ կոչ ԿԳՆ֊ին ու ոստիկանությանը

«Կրթական քաղաքացիական նախաձեռնություն»-ը և  «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ն դիմում են ՀՀ կրթության և գիտության նախարարություն Լևոն Մկրտչյանին, ՀՀ ոստիկանություն պետ Վլադիմիր Գասպարյանին, Յունիսեֆ Հայաստան ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Կոչը բաց է միանալու համար։

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում կրթական հաստատություններում աշխատողներին և բոլոր սովորողներին, որոնք գործադուլների և դասադուլների միջոցով իրենց դժգոհությունն են հայտնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ կամ աջակցում են մյուսների՝ վերոնշյալ իրավունքների իրականացմանը։

ՀՀ կրթության գիտության նախարարությանը և ՀՀ ոստիկանությանը հորդորում ենք երեխաների խաղաղ հավաքների ազատության իրավունքը սահմանափակող կոչերի փոխարեն երեխաներին դիտարկել որպես իրավունք կրողներ, հարգել նրանց զարգացող իրավունակությունը, որևէ կերպ չխոչընդոտել երեխաների կողմից քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունների իրականացմանը, ապահովել կրթական միջավայրերում երեխաների խոսքի ազատության իրավունքի համար նպաստավոր պայմաններ», ֊ ասված է հայտարարության մեջ։

Հիմնվելով Երեխայի իրավունքների կոնվենցիայի և Երեխայի իրավունքների կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների վրա, հայտարարության հեղինակները, մասնավորապես, կոչ են անում

ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝
Բացառել կրթական հաստատություններում իրենց բողոքն արտահայտող երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերը, նրանց նկատմամբ հետապնդումները և ճնշումները (այդ թվում՝ ծնողների նկատմամբ և նրանց միջոցով),

ՀՀ Ոստիկանությանը՝

Երաշխավորել երեխաների նկատմամբ խտրականության, նրանց արժանապատվությունը նվաստացնող և երեխաների լավագույն շահին հակասող ցանկացած դրսևորման բացառումը քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունների ընթացքում,

Երաշխավորել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններին մասնակցող երեխաների և նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, ինչպես նաև ուղեկցող անձանց անվտանգությունն ու ապահովությունը, բացառել երեխաների նկատմամբ իրենց իրավունքներն իրացնելու համար ոստիկանության կողմից հետապնդումները, ազատությունից զրկման դեպքերը,

Ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելիս պահպանել սահմանված ընթացակարգերը, ապահովել երեխաների տարբեր լինելու նկատմամբ հարգանքի մթնոլորտ, ելնել երեխայի լավագույն շահի, նրանց իրավունքների պաշտպանության հրամայականից՝ ամբողջական տեղեկություն տրամադրելով անձին և իր ծնողին կամ այլ օրինական ներկայացուցիչներին իրենց իրավունքների վերաբերյալ,

Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակին.

Հետևել Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և այլ միջազգային պայմանագրերով (այդ թվում՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով) նախատեսված պարտավորությունների կատարմանը վերջին օրերին տեղի ունեցող խաղաղ հավաքների համատեքստում, հանդես գալ հայտարարությամբ՝ դատապարտելով անչափահասներին խաղաղ հավաքներին մասնակցելու, դրանք կազմակերպելու և իրենց կարծքին արտահայտելու համար ՀՀ ոստիկանության գործողությունները, նրանց նկատմամբ ճնշումները։

Ամբողջական հայտարարությունը՝ այստեղ։