Երևանի տարբեր տեղերում մի քանի օր շարունակ շրջում են տարբեր մակնիշի առանց պետհամարանիշների ավտոմեքենաններ։ Դրանցով հիմնականում առևանգում են ցուցարարներին։ A1plus.am կայքն Արտաշեսյան-Բագրատունյաց խաչմերուկում տեսանկարահանել է մեքենա,որի պետհամարանիշի երկու նշանը ծածկված է եղել թղթով։
«Արտաշեսյան-Բագրատունյաց խաչմերուկում մի խումբ ոստիկաններ վազում էին երկու դպրոցական երեխայի ետևից և փորձում էին բերման ենթարկել: Դպրոցականներին հաջողվեց փախնել:
Ոստիկաններն այդ ընթացքում շարժվեցին այդ տարածքում գտնվող մեկ այլ երիտասարդի ուղղությամբ և կարողացան բերման ենթարկել:
Նրան նստեցրին մեքենայի մեջ, որի պետհամարանիշի վերջին 2 թվերը փակված էին թղթով և տեսանելի չէին: Ի դեպ, մեքենայի մեջ կային այլ քաղաքացիներ, որոնց էլի բերման էին ենթարկել», – գրում է կայքը: