Home / Հայաստան / Ո՞ւր է Հենրիխ Մխիթարյանը․ հայտնի ֆուտբոլիստները միացել են Սերժ Սարգսյանի դեմ պայքարողներին

Ո՞ւր է Հենրիխ Մխիթարյանը․ հայտնի ֆուտբոլիստները միացել են Սերժ Սարգսյանի դեմ պայքարողներին

Ոչ վաղ անցյալում Հայաստանի հավաքականի մի քանի հայտնի ֆուտբոլիստներ՝ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Լևոն Փաչաջյանը միացել են #ԻմՔայլը շարժմանը, որը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

Այսօր Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընթերցել է այդ ֆուտբոլիստների անունները և ասել․ «Հենրիխ Մխիթարյան, նայի, ինչ է կատարվում Երևանում»։

Նշենք, որ սոցցանցերում օգտատերերը բազմաթիվ անգամ անդրադարձել են այդ թեմային՝ կոչ անելով հայաստանցի ամենահայտնի մարզիկին միանալ շարժմանը։