Երևանի 125 դպրոցում, որը գտնվում է Զեյթունում, աշակերտներին թույլ չեն տալիս դասերի ժամանակ դպրոցից դուրս գալ։ Այս մասին մեզ պատմել է սովորողներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ։ Մեր տեղեկություններով՝ դպրոցի տնօրենն է ՀՀԿ֊ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը։
«Այսօր և երեկ Երևանի 125 դպրոցում երեխաների վրա դպրոցի դարպասի դռները փակել են, չեն թողել դպրոցից դուրս գանք։ Էսօր առավոտը դասադուլ ենք արել, ու բոլորին եկան զոռով տարան դասի։ Էսօր եկել են բոլոր դասարաններից հեռախոսները հավաքել են, որ լրագրողներին չզանգենք։ Ֆիզկուլտ չեն թողել անեն որոշ դասարաններ, որ չփախնեն դասից, գնան ցույցի։ Բացակաները շատ խիստ ստուգվում են, զանգում են տներ, բացատրագիր պահանջում։ Ասում են՝ ով ցույցի է գնացել, հեռացնելու են դպրոցից, կամ վերաքննության են թողնելու։ Լրագրողները մի քանի անգամ զանգել են դպրոց, ձև են տվել իբր չեն լսում ու անջատել են։ Որոշ նորմալ դասատուներ ասում են, որ զգույշ լինենք, որովհետև դպրոցում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են ու քաղաքապետարանից եկած մարդիկ կան», ֊ մեզ պատմել է աշակերտը։