Կոտայքի մարզի Աբովյան համայնքի բնակիչները ապրիլի 20-ին, 17։00֊ից սկսած ակցիա են անցկացրել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետությանը։ Մի քանի տասնյակ աբովյանցիներ քայլերթ են արել քաղաքի կենտրոնական հատվածով, այնուհետև մոտ 25-30 ավտոմեքենաների մասնակցությամբ ավտոերթ են անցկացրել դեպի Երևան՝ մասնակցելու 19։00֊ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքին։ Ավտոերթի մասնակիցները 10-15 րոպեով փակել են Աբովյան֊Երևան մայրուղու մի հատվածը՝ Աբովյանի «գայի պոստի» հանդիպակաց կողմը։