հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Վաղը հանգստանում ենք, պատրաստվում վարչապետի ընտրությանը․ Փաշինյան

Վաղը հանգստանում ենք, պատրաստվում վարչապետի ընտրությանը․ Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի թույլտվությամբ առաջադրվելու է Հայաստանի վարչապետի թեկնածուի պաշտոնում։ Այս մասին նա ասել է այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։

««Ծառուկյան դաշինքը», Հայ Հեղափախական Դաշնակցությունը և «Ելք» խմբակցությունն իրենց ստորագրությունը կդնեն, որ ես առաջադրվեմ վարչապետի թեկնածու։

Այսօր ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին կաջակցեն ժողովրդի թեկնածուին։ Այսինքն՝ եթե հաշվի անենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրությունների 2-րդ փուլում ձեր կողմից առաջադրված թեկնածուի ընտրության խնդիրը գործնականում լուծված է։

Բայց սրանք բանավոր հայտարարություններ են, և այդ կապակցությամբ անհրաժեշտ է վաղը անել կոնկրետ գործողություններ՝ պատրաստել համապատասխան փաստաթղթեր և ավելի մանրամասն տեղեկանալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումների մասին։

Դրա համար առաջարկում ենք՝ վաղը ո՛չ Երևանում, ո՛չ մարզերում ակցիա չենք իրականացնում։ Դուք, ժողովուրդ ջան, հանգստանում եք։

Մենք ԱԺ-ում աշխատում ենք, և փորձում ենք հավաստիանալ ՀՀԿ-ի հայտարարության մասին։ Չնայած հայտարարությունն արդեն հրապարակային հնչել է, բայց բոլոր դեպքերում մեր զգոնությունը չպետք է կորցնենք։

Վաղը ոչ մի ակցիա չենք իրականացնում, երեխեք ջան, վաղը գնում եք դասի, ինչ բաց եք թողել, դասերը կարդում եք։ Բայց նաև հետևում եք ֆեյսբուքյան իմ էջին, քանի որ ցանկացած պահի կարող է հավաքվելու անհրաժեշտություն առաջանա։ Եթե ամեն ինչ գնում է նորմալ, մենք հանգաստանում ենք և պատրաստվում ենք վարչապետի ընտրություններին։

Վարչապետի ընտրության օրը (մայիսի 8֊ին) հավաքվում ենք ոչ թե 250, այլ 500 հազարով», ֊ ասել է Փաշինյանը։

Նա նաև ելույթի ընթացքում կարծիք է հայտնել, թե ինչ նպատակներ էր երեկ ԱԺ֊ում հետապնդում ՀՀԿ֊ն՝ իրեն դեմ քվեարկելով․

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ ԱԺ-ում, Հանրապետական կուսակցության պահվածքը, ուներ երեք հիմնական նպատակ։

Նրանք հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում չգիտեմ ինչ է տեղ ունենալու, և հավանաբար դրա համար Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակում էին։ Ո՞վ էր հուշել, ի՞նչ էին մտածել, որ այդ հարցուպատասխանի ընթացքում ժողովուրդը միանգամից փոխելու է իր կարծիքը, տեսակետն իմ, մեր շարժման մասին… դա չաշխատեց։

Նրանք հույս ունեին, որ իրենց պահվածքով կջաղյնացնեն, կբորբոքեն ժողովրդին և այդ ֆոնի վրա հնարավոր կլինեն սադրանքներ, դա նույնպես չաշխատեց։

Նրանք հույս ունեին, որ իբր իրենց դեմ քվեարկելով… ժողովուրդը դրանից կհուսահատվի և հանրահավաքների և ակցիաների մասնակիցների թիվը կպակասի։ Թան էլ չէ, փռթած մածուն…

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, աննախադեպ էր։ Այսօր Երևանում և Հայաստանի ողջ տարածքում չի եղել որևէ բաց ճանապարհ», ֊ ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ ընդգրկուն ելույթ էր նախապատրաստել, սակայն օրվա ընթացքում քաղաքական իրավիճակը փոխվել է և այն ներկայացնելը ժամանակավրեպ է, քանի որ ՀՀԿ֊ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու մասին։