հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Շանթ Հարությունյանի գործով դատապարտված Վահե Մկրտչյանն ազատ է արձակվել

Շանթ Հարությունյանի գործով դատապարտված Վահե Մկրտչյանն ազատ է արձակվել

«Շանթ Հարությունյանի և մյուսների գործով» 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանն այսօր երեկոյան ազատ է արձակվել «Կոշ» քրեակատարողական հիմարկից։ Նա իր պատիժը կրում էր 2013 թվականի նոյեմբերից։

Մինչև այս Մկրտչյանը մի քանի անգամ դիմել էր Քրեակատարողական վարչություն՝ վաղաժամ ազատ արձակելու խնդրանքով, սակայն մերժվել էր։ Հերթական դիմումը, սակայն, արդյունք է տվել։ Նա համոզված է, որ դա կապված է իշխանափոխության  հետ։

Շանթ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում էին 2013 թվականի նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում էր 4-ից  7 տարվա ազատազրկում։ Նրանցից 3-ը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, Ալբերտ Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, մեղադրվում էին նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչը նախատեսում էր 5-ից 10 տարվա ազատազրկում։ Նրանք չեն ընդունել իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։ Մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ Հարությունյանին և ընկերներին ճանաչել են քաղբանտարկյալ: