Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունների հիման վրա գործադիր մարմնում մի շարք նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել:
Այսպիսով՝ Զոհրաբ Մնացականյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը, նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
Էրիկ Գրիգորյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականն էր, նշանակվել է Բնապահպանության նախարար:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Նախկինում նա ՀՀ ԱԺ պատգամավոր էր, ինչպես նաև զբաղեցրել է Էկոնոմիկայի նախարարի և Բնապահպանության նախարարի պաշտոնները։
ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր նախագահ, փաստաբան Արտակ Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարար:
ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է Ֆինանսների նախարար:
ՀՀ սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտողար Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար:
Լևոն Վարդանյանը նշանակվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Աշոտ Հակոբյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
Լիլիթ Մակունցը նշանակվել է Մշակույթի նախարար:
Արթուր Գրիգորյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
Արթուր Խաչատրյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարար:
Արսեն Թորոսյանը նշանակվել է Առողջապահության նախարար:
Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ:
Ավելի վաղ, հետևյալ նշանակումներ էին արվել․
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Սփյուռքի նախարար։
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել է Պաշտպանության նախարար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար: