ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մայիսի 14֊ին դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ խնդրելով ներկայացնել, թե ի՞նչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարաների վրա հարձակում գործած 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ կապված դեպքը:
Մայիսի 10-ին՝ 20։30-ի սահմաններում, Բաղրամյան պողտայում ծեծի են ենթարկել Երևանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող 2 ակտիվիստի։ Նրանք այդ պահին իրազեկում էին՝ քաղաքային իշխանությունների հրաժարականը պահանջող ակցիան մայիսի 11-ին շարունակելու մասին։
Նազարյանի նամակը հրապարակելուց հետո Ազատություն ռադիոկայանի տաղավարում հարցազրույցի ժամանակ Վալերի Օսիպյանը հայտնել է, որ նկատի կունենա այդ գրառումը և անմիջապես կզբաղվի դրանով։