Ավտոներկրողներն ու անհատ տաքսու վարորդներն այսօր փակել են Բաղրամյան պողոտայի՝ վարչապետի նստավայրի դիմացի հատվածը։ Նրանք հանդիպում են պահանջել Ոստիկանության, ՊԵԿ-ի և ապահովագրական ընկերությունների ղեկավարությունների հետ:
Վարորդները պահանջում են անհատ տաքսիստների լիցենզավորման վճարը 12 հազար դրամից իջեցնել 5 հազարի, ավտոներկրողններին մաքսազերժման 10 օրվա ժամկետը դարձնել գոնե 40 օր, վերացնել կարմիր գծերը, երաշխավորել, որ ԴԱՀԿ-ն պատշաճ իրազեկի խախտումների համար վճարվելիք տուգանքների մասին, հավասար պայմաններ ստեղծել անհատ տաքսիստների և GG, Yandex, Utaxi ծառայությունների տաքսիստների համար։ Պահանջներից մեկն էլ՝ իջեցնել տեսահսկող սարքերի և արագաչափերի միջոցով խախտումների արձանագրման դեպքում ամրագրվող տուգանքները:
Բողոքողների ներկայացուցիչներին ընդունել է Տրանսպորտի և կապի նախարար Աշոտ Հակոբյանը։