Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանը հրաժարական է ներկայացրել։ ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարությունյանն այդ մտադրության մասին իրեն ասել է երեկ կայացած հանդիպման ժամանակ։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՊԵԿ նախագահ է նշանակվել Դավիթ Անանյանը։
Անանյանը մինչ սա զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: