Մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը: Համաձայն Արցախի Պաշտպանության նախարարության հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել «դեռևս չպարզված հանգամանքներում»։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել ինքնասպանությանը հասցնելու հոդվածով։
Համաձայն safesoldiers.am կայքի տվյալների, տարվա սկզբից սա ՀՀ զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում զինծառայողի մահվան 17֊րդ դեպքն է։