Մայիսի 26-ին Հայաստանի Պաշտպանության նախարարության N զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորում ստացած կապիտան Հմայակ Հակոբյանը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28֊ին լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։
«Այս պահին նախաքննության առաջին փուլում տեղեկություններ կան, որ ինքնասպանություն է եղել»,֊ ասել է Տոնոյանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ քննություն է տարվում՝ պարզելու կապիտանի մահվան հանգամանքները: