«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։
Գիչյանի պաշտպան Մարինա Ֆարմանյանը Epress.am֊ին հայտնել է, որ ինքը միջնորդել էր նրան ազատ արձակել՝ բերելով երկու հիմնավորում․ այն, որ կալանքի իրավական հիմքեր չկան և որ պաշտպանյալը տառապում է մի քանի հիվանդություններով, որոնք ավելի արդյունավետ բուժում կստանան բանտից դուրս։
«Ես գրավ չմիջնորդեցի, քանի որ պաշտպանյալս չունի ֆինանասական միջոցներ։ Նրա հիվանդությունները չկան Կառավարության՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։ Այդքան ծանր հիվանդություններ չեն՝ բրոնխիտ, աթելոսկլերոզ և այլն։ Դրանք ավելի լավ կբուժվեն դրսում»,֊ասել է Մարինա Ֆարմանյանը։
Նշենք, որ Խաչատուր Գիչյանին է պատկանել այն բեռնատարը, որով «Սասնա ծռերը» ներխուժել են ՊՊԾ գնդի տարածք։