Home / Հայաստան / Ղարաբաղում զինծառայող է զոհվել

Ղարաբաղում զինծառայող է զոհվել

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբղի պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը: Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբղի Պաշտպանության նախարարությունը։