հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Մանվել Գրիգորյանի որդուն խոշոր չափի յուրացման համար մեղադրանք է առաջադրվել

Մանվել Գրիգորյանի որդուն խոշոր չափի յուրացման համար մեղադրանք է առաջադրվել

Պաշտապության նախկին փոխնախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության օլիգարխ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով՝ խոշոր չափի յուրացում։

Համաձայն մեղադրանքի, Կարեն Գրիգորյանն իր հոր և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբով, յուրացման եղանակով հափշտակել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ՝ նկարահանված Մանվել Գրիգորյանի Էջմիածնում գտնվող առանձնատանը և Արմավիրի մարզի Արշալույս գյուղի նրա ամառանոցում։ ԱԱԾ֊ի փոխանցմամբ՝ տներում հայտնարաբերվել էին տարատեսակ զինատեսակներ, զինամթերք, ապրիլյան քառօրյայի ժամանակ քաղաքացիներ կողմից զինվորների համար ուղակրված ծանրոցներ՝ ուտելիքներ և նամակներ, ավտոպարկ, որտեղ կանգնած են եղել նաև ՊՆ-ի համար նախատեսված զինվորական մեքենաներ։ Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվող ամառանոցում ևս հայտնաբերվել էր բանակի համար նախատեսված «Զինվոր բաժին» գրությամբ պահածոներ։

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո Կարեն Գրիգորյանը հրաժարական էր տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։