«Այսօր էն իրավիճակը չէ, որ որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից, ով ուզում է լինի, այդ թվում ես՝ լինելով ոստիկանապետ, եթե որևէ հարցում ես սխալ եմ արել»։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Կոտայքում տեղի ունեցած միջադեպը։
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու նրա որդին բռնության են ենթարկել 13-ամյա աղջկա և ծեծի ենթարկել նրա հորը։
«Գասպարյան Կարենը և տղան էլ մեր աշխատակիցներն են, իմ հրամանով նրա պարտականությունները ժամանակավորապես կասեցվել են, նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն», – ասել է Օսիպյանը։ Պատասխանելով նախկին ոստիկանապետի կողմից գործին միջամտելու հարցին, նա նշել է, թե չի կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի։