Հայաստանի զորամասներից մեկի հերթապահ մասում օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը՝ կզակի և գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):
Այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնում։