Սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998 թվականին ծնված Արցախ Հովսեփյանը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունն այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ չի հայտնում։