«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին պայթյունի հետևանքով մահացել է 40-մյա Վ․Գ․֊ն։
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում մանրամասներ են հրապարարակվել վիրավորների ինքնության ու դեպքի հանգամանքների մասին։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տարածքում գտնվող թթվածնային լիցքավորման կայանում։ Լիցքավորման ընթացքում պայթել է թթվածնային բալոն (2.25 կգ-ից-2.5 կգ-ոց, 7.5 լ տարողությամբ)։ Պայթյունի հետևանքով թթվածնային կայանի տեխնիկական աշխատակիցը՝ 1978 թ․ ծնված Վ. Գ.-ն, ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ մյուս աշխատակիցը՝ Ա. Թ.-ն, ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։