Home / Բանտ / Վստրեչի Ապերը 50 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի

Վստրեչի Ապերը 50 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի

«Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանն ազատ կարձակվի 50 միլիոն գրավի դիմաց։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Լուսիեն Սահակյանը։

Վարդանյանը կալանավորվել էր հոկտեմբերի 4-ին։ Նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ (Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն  առևանգելը)

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, մի քաղաքացի ոստիկանություն հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձանց հետ առևանգել է իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում Արամ Վարդանյանը հայտնաբերվել և կալանավորվել էր։