Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչները տևական ժամանակ է բողոքում են՝ պահանջելով ՀՀԿ-ական գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը։ Բնակիչները նշում են, որ որ գյուղապետը տարիներ շարունակ չարաշահումներ է արել և թալանել գյուղը։ Չնայած գյուղապետը հերքում է մեղադրանքները՝ կա արդեն հարուցված քրեական գործ։ Դատախազության որոշմամբ գյուղապետի գործունեությունը կասեցվել է։ Սակայն գյուղապետը շարունակում է գնալ գործի, դա հատկապես սրել է ազատամուտցիների զայրույթը, և նրանք այսօր նորից փողոց են դուրս եկել։ Ազատմուտցիներն նաև իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում։
Ազատամուտցիները նշում են, որ գյուղապետը մի շարք առանձնատներ է կառուցել գյուղի բյուջեի հաշվին, սեփականացրել է գյուղի՝ դեռևս խորհրդային տարիների կառուցված առևտրի կենտրոնը։
Գյուղապետը հերքում է այդ մեղադրանքը՝ նշելով, որ դա գյուղացիներից մի քանիսի կողմից կազմակերպված անձնական վրեժխնդրության արդյունք է։