«Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
«Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի», – գրել է պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Ազգային ժողովը յոթ օր անց պետք է ընտրեր նոր վարչապետ։ Եթե վաղը ԱԺ նիստում վարչապետ չընտրվի, յոթ օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու այդ փորձը, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով: