Վրաստանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ է սպասվում։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների՝ 3705 ընտրատեղամասերից 3689-ի արդյունքներով իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 38,66%-ը, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,7%-ը: 614 964 ընտրողներ աջակցել են Սալոմե Զուրաբիշվիլիին, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեին` 599 662:
Մյուս թեկնածուներից Դավիթ Բաքրաձեն ստացել է ձայների 10,97%, Շալվա Նաթելաշվիլին՝ 3,76%, Դավիթ Ուսուփաշվիլին՝ 2,26%, Զուրաբ Ջափարիձեն՝ 2,26% և Կախա Կուկավան՝ 1,33%: