Հոկտեմբերի 27-ին Կառավարության շենք նռնակով ներխուժել փորձած 43-ամյա տղամարդը ձերբակալված է և գտնվում է ԱԱԾ ձերբակալվածների պահման վայրում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հաղորդել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հարցին, թե արդյոք պարզվել է դրդապատճառը, թե ինչու էր տղամարդը փորձել մուտք գործել Կառավարության շենք, մամուլի կենտրոնից նշել են, որ չեն կարող հայտնել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Ընթանում է նախաքննություն։