Home / Ազգային ժողով / Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, ԱԺ-ն արձակված է

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, ԱԺ-ն արձակված է

0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ ձայնով Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չի ընտրվել ՀՀ վարչապետ։

Ձեռնպահ են քվեարկել  «ԵԼՔ» խմբակցության  պատգամավորները, ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Մարտուն Գրիգորյանն,  Կնյազ Հասանովը և Արսեն Միխայլովը։

Այս առաջադրումը, ինչպես և նախորդը, ֆորմալ բնույթ էր կրում։

Այսպիսով՝  խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է, և նշանակվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։