Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ և միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային, հայտնում է Armsport.am-ը։
Գալոյանը հղիության ընթացքում չի ընգդրկվել Հայաստանի հավաքականի կազմում: Իսկ հետագայում պարզվել է, որ նրան դուրս են հանել հավաքականի ցուցակից։ Ըստ ֆեդերացիայի՝ նա գտնվում է վատ մարզավիճակում:
Գալոյանը կարծում է, որ ֆեդերացիան ապօրինի է գործել:
Կայքի հետ զրույցում շախմատիստուհին նշել է, որ ֆեդերացիան կոնանադրության խախտում է կատարել: Լիլիթին չեն ընդգրկել թիմում, ինչի պատճառով նա զրկվել է ամսական թոշակից, ինչպես նաև մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից:
Գալոյանն արդեն դիմել է դատարան ու պահանջել չեղյալ համարել շախմատի ֆեդերացիայի կայացրած որոշումը: